Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ պայմանագիրը

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ պայմանագիրը
26.09.2014 | 18:06

ՌԴ Պետդուման 441 կողմ և մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, որը ուժի մեջ է մտնելու 2015-ի հունվարի 1-ից: Ըստ պայմանագրի՝ ԵՏՄ-ի բյուջեն ձևավորվելու է ռուսական ռուբլով՝ անդամ-երկրների մասնաբաժինների հիման վրա:
Մասնաբաժինների չափը որոշելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը: Եվրասիական միությունը իրականացնելու է համաձայնեցված մակրոտնտեսական և արժութային քաղաքականություն, կձևավորի գազի, նավթի, նավթամթերքների միասնական շուկա:
Եվրասիական հանձնաժողովի շտաբ-բնակարանը կտեղակայվի Մոսկվայում, ԵՏՄ-ի դատարանը՝ Մինսկում, իսկ ֆինանսական կարգավորիչը՝ Ալմա-Աթայում:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ